ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն այսօր լրագրողներին ասել է, որ Սեպտեմբերի 18-20-ը Երեւանում կայանալիք «Հայաստան-Սփյուռք» 6-րդ համահայակական համաժողովին մասնակցելու ցանկություն է հայտնել 70 երկրի 1400 սփյուռքահայ: Համաժողովին հրավիրված են համահայկական, հոգեւոր, կրթամշակութային կազմակերպությունների ղեկավարներ, անհատներ: Ավելի քան 20 երկրի մեր հայրենակիցներն առաջին անգամ են մասնակցելու համաժողովին՝ Մյանմա, Սինգապուրը Եթովպիա,Մարոկո եւ այլ երկրներ:
«Համաժողովը նախատեսված է անցկացնել Մայիսյան հաղթական հերոսամարտերի եւ Հայաստանի Առաջին Հանրապետութեան հռչակման 100 ամյակի, ինչպես նաեւ Էրեբունի-Երեւան 2800 ամյակի նախաշեմին: Կներկայացվեն զեկուցումներ «Ազգ-բանակ»,Հավաքական ներուժի զարգացման մոդելի, ազգային գաղափարախօսության, ազգային ներուժը բանակաշինության ոլորտում համախմբելու վերաբերյալ, անդրադարձ կկատարվի Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման գործընթացի թեմային, Հայոց ցեղասպանության ճանաչմանը, խորհրդարանական դիվանագիտությանն առնչվող հարցերին», - ասել է Հրանուշ Հակոբյանը: