image
Հրատապ լուրեր:

Ողբերգական դեպք Ստամբուլի հայկական համայնքում

 Ողբերգական դեպք Ստամբուլի հայկական համայնքում

«Արեւելք»-ի՝ Ստամբուլի աղբյուրների հաղորդմամբ, հայկական համայնքում երկու եղբայրների միջեւ վիճաբանությունը վերածվել է սպանության։

Քամեր Կարանֆիլյանը եղբորը՝ Մուրադ Կարանֆիլյանին զենքով սպանելուց հետո նույն զենքով ինքնասպան է եղել։ Հաղորդվում է, որ եղբայրները բնակվում էին երկհարկանի տան երկրորդ հարկում։  Ողբերգական դեպքը կատարվել է Բեյօղլու թաղամասում։

Դեպքի առթիվ  ոստիկանությունը հետաքննություն է սկսել։