Հայ վրիժառու Արշավիր Շիրակյանն ու կինը՝ Գայանեն. Լուսանկարներ

Հայ վրիժառու Արշավիր Շիրակյանն ու կինը՝ Գայանեն. Լուսանկարներ

Հայ վրիժառու, ՀՅԴ անդամ Արշավիր Շիրակյանը կամավոր կերպով ներգրավվել է Հայոց ցեղասպանությունը կազմակերպած և իրականացրած երիտթուրքական ղեկավարների ահաբեկման գործին («Նեմեսիս» գործողություն)։ 1921 թվականին Հռոմում ահաբեկել է 1915 թվականին Օսմանյան կայսրության մեծ վեզիր (կառավարության ղեկավար) Սայիդ Հալիմ փաշային։ 1922 թվականի ապրիլի 17-ին Բեռլինում Արամ Երկանյանի հետ ոչնչացրել է Բեհաէդդին Շաքիրին ու Ջեմալ Ազմիին։ 

 


 

1922 թվականին Արշավիր Շիրակյանը ընտանիք է կազմում՝ ամուսնանալով սիրած աղջկա՝ Գայանեի հետ։

 

Գայանեն

 

Շուտով ՀՅԴ-ն փոխում է իր մարտավարությունը Թուրքիայի նկատմամբ, «Նեմեսիս» ծրագիրը կասեցվում է։ Անելիք չունենալով Եվրոպայում՝ Արշավիր Շիրակյանը 1923 թվականին ընտանիքով հաստատվում է ԱՄՆ-ում, որտեղ էլ գործում է մինչև կյանքի վերջը։ Հաստատվել է Նյու-Յորքում, որտեղ զբաղվել է արևելյան գորգերի առևտրով: Մահացել է 1973-ին: 

 

Արշավիր և Գայանե Շիրակյանները, նրանց դուստր Սոնիան և Արշավիրի մայրը` Վերգինեն

 

 

 

 

«Ֆաուար Անթիլիասի» մուտքի մոտ

 

Լուսանկարները՝ flickr բաց հարթակից