Գիշերը հակառակորդը կրակած է Վերին Շորժայի հատուածին մէջ տեղակայուած հայկական դիրքերու ուղղութեամբ, հաղորդած է պաշտպանութեան նախարարութիւնը։
«Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 03:40-ի սահմաններում, Ադրբեջանի Զինուած ուժերի ստորաբաժանումները հրաձգային զէնքից կրակ են բացել Վերին Շորժայի (Գեղարքունիքի մարզ) հատուածում տեղակայուած հայկական դիրքերի ուղղութեամբ»,- նշուած է հաղորդագրութեան մէջ։