image

Գտնվել է Թուրքայից Հունաստան ճանապարհին անհետացած հայ ընտանիքի անդամներից մեկի մարմինը

Գտնվել է Թուրքայից Հունաստան ճանապարհին  անհետացած հայ ընտանիքի անդամներից մեկի  մարմինը

Նոյեմբերի 29-ի լույս 30-ի գիշերը Թուրքիայից Հունաստան ծովային ճանապարհով ուղևորվող Թեքեյան ընտանիքի հոր` Հովհաննես Թեքեյանի մարմինը գտնվել է: Այդ մասին «Արեւելքին» տեղեկություն փոխանցեց նրա կնոջ քույրը` Նաիրի Բաթրունյանը: Մեր տեղեկություններով Հովհաննես Թեքեյանը հուղարկավորվելու է Իզմիրի հայկական գերեզմանատանը:   Հուղարկավորությունը տեղի է ունենալու վաղը:  Դեպքը տեղի է ունեցել Իզմիրի մոտակայքում: 

Ավելի վաղ  հայտնել էինք,  որ մոտ 14 հոգի տեղափոխող լաստանավը Թուրքիայից Հունաստան ճանապարհին անհետացել է: Լաստանավի մեջ են եղել նաև սիրիահայ մի ընտանիքի հինգ անդամներ, որոնցից փրկվել է ընտանիքի 19-ամյա դուստրը` Արինա Թեքեյանը: Նա այժմ մորաքրոջ հետ գտնվում է Իզմիրում, ուր տեղի պիտի ունենա հոր հուղարկավորությունը: Արինայի մոր, եղբոր և տատիկի ճակատագրերը մնում են անհայտ: