image
Հրատապ լուրեր:

Գերմանահայ երիտասարդներու մասնակցութիւնը՝ ՀԵՀԵՄ-ի կազմակերպած ոխտագնացութեան (Լուսանկար)

 Գերմանահայ  երիտասարդներու մասնակցութիւնը՝  ՀԵՀԵՄ-ի  կազմակերպած  ոխտագնացութեան  (Լուսանկար)

Ուխտագանացութեան օրերին երիտասարդների հետ էին նաեւ Թեմիս Առաջնորդ Սերովբէ Սրբազանից զատ նաեւ ԱՄՆի Արեւմտեան Թեմի եւ ՀԵՀԵՄ-ի Հոգեւոր Առաջնորդ Գերշ. Տ. Յովնան Արք. Տէրտէրեանը, Բալկանեան երկրների Հայրապետական պատուիրակ եւ Ռումինիայի Հայոց Թեմի Առաջնորդ, Գերշ. Տ. Տաթեւ Եպս. Յակոբեանը, Գուգարաց Թեմի Առաջնորդ Գերշ. Տ. Յովնան Եպս. Յակոբեանը։ Սրբազան Հայրերը նաեւ այցելեցին աշխատանքային խմբեր եւ իրենց կեանքի եւ ծառայութեան անձնական փորձառութիւնները բաժանեցին երիտասարդների հետ, պատասխանեցին նրանց հարցերին։

 

 Գերմանիոյ Հայոց թեմի  դիմատետրի էջէն կը կարդանք ՝

6-10 Յուլիս 2022 թուականներին Հայաստանի մէջ Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետի օրհնութեամբ եւ Հայ Եկեղեցու Համահայկական Երիտասարդական Միաւորման կազմակերպութեամբ տեղի ունենացաւ Համահայկական երիտասարդական հերթական ուխտագնացութիւնը` «ՀԵՀԵՄ-ը կամուրջ Հայաստանի եւ Սփիւռքի միջեւ» խորագրով։ Երիտասարդական ուխտագնացութեանը մասնակցեցին շուրջ երկու հարիւր երիտասարդներ Հայաստանից եւ աշխարհի զանազան երկրներից։ Գերմանիայի Հայոց Թեմը ներկայացնում էին տասնմէկ երիտասարդներ Գերմանիայի տարբեր քաղաքներից, որոնց առաջնորդում էին Թեմիս Առաջնորդ Գերշ․ Տ․ Սերովբէ Եպս․ Իսախանեանն ու երիտասարդական հարցերի հոգեւոր պատասխանատու Արժ․ Տ․ Գնել Քհնյ․ Գաբրիէլեանը։ Երիտասարդական ուխտագնացութեան կենտրոնատեղի էր ընտրուել Հայաստանի գեղատեսիլ վայրերից մէկը՝ Աղվերանը։

Ուխտագնացութեան առաջին երկու օրերը անցան ՀԵՀԵՄ կենտրոնական գրասենեակի կողմից մշակուած երիտասարդական դասընթացքներով, որոնք անցկացուեցին հրաւուիրուած մասնագէտ մարզիչների եւ հոգեւորականների ղեկավարութեամբ։ Կազմակերպուեցին նաեւ բանախօսութիւններ՝ «Քրիստոնէական երիտասարդական աշխատանք», «Միասնականութիւն», «Ամէն ձայն թող լսելի լինի» թեմաներով։ Ստեղծուել էին հինգ աշխատանքային խմբեր, ուր երիտասարդներն առիթ ունեցան խօսելու եւ քննարկումներ կազմակերպելու առաջարկուած եւ նաեւ այլ նիւթերու շուրջ։ Առաւօտեան եւ երեկոյեան երիտասարդները հոգեւորականների ուղեկցութեամբ մէկտեղւում էին նաեւ միասնական աղօթքի։ Իսկ ընթրիքից յետոյ երիտասարդները հիւրանոցի համալիրին մէջ երգերով, պարերով, խաղերով ու զրոյցներով առիթ ունեցան ի մօտոյ ծանօթանալու մէկզմէկու եւ առաւել մտերմանալու համար։

Ուխտագանացութեան օրերին երիտասարդների հետ էին նաեւ Թեմիս Առաջնորդ Սերովբէ Սրբազանից զատ նաեւ ԱՄՆի Արեւմտեան Թեմի եւ ՀԵՀԵՄ-ի Հոգեւոր Առաջնորդ Գերշ. Տ. Յովնան Արքեպս. Տէրտէրեանը, Բալկանեան երկրների Հայրապետական պատուիրակ եւ Ռումինիայի Հայոց Թեմի Առաջնորդ, Գերշ. Տ. Տաթեւ Եպս. Յակոբեանը, Գուգարաց Թեմի Առաջնորդ Գերշ. Տ. Յովնան Եպս. Յակոբեանը։ Սրբազան Հայրերը նաեւ այցելեցին աշխատանքային խմբեր եւ իրենց կեանքի եւ ծառայութեան անձնական փորձառութիւնները բաժանեցին երիտասարդների հետ, պատասխանեցին նրանց հարցերին։

Երիտասարդական ուխտագնացութեան յարջորդ երկու օրերը նախատեսուած էին Հայաստանի խորհրդանշական մի շարք վայրեր այցելութիւններին։ Շուրջ երկու հարիւր ուխտագնաց երիտասարդները նախ մեկնեցին Հայ Եկեղեցու սրբազնասուրբ կենտրոն՝ Մայր Աթոռ Սբ․ Էջմիածին, որտեղ նրանց ընդունեց եւ իր հայրական օրհնութիւնները փոխանցեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը։ Վեհափառ Հայրապետի հետ հանդիպումն սկսուեց միասնական երգուած «Հայրապետական Մաղթերգ»ով, որից յետոյ երիտասարդներից երկուսը՝ Կ․ Պոլսից Երազ Չաղլաեանը եւ Գերմանիայի Հայոց Թեմից Արշամ Սէֆերեանը, յանուն երիտասարդներու իրենց սրտի խօսքն ուղղեցին Հայոց Կաթողիկոսին։

Ապա, Վեհափառ Հայրապետը իր պատգամը փոխանցեց երիտասարդներին եւ իր գնահատանքն յայտնեց երիտասարդական ուխտագնացութեան բոլոր կազմակերպիչներին, ի մասնաւորի՝ Յովնան Սրբազանին եւ Հայր Թովմային։

Վեհափառ Հայրապետը իր գոհունակութիւը յայտնեց, որ համավարակի եւ Արցախեան 44-օրեայ պատերազմի հետեւանքով տեղ գտած հարկադիր դադարից յետոյ կրկին կազմակերպւում է երիտասարդական աւանդական դարձած ուխտագնացութիւնը դէպի Մայր Հայրենիք ու Սբ․ Էջմիածին։ Նորին Սրբութիւնը գոհունակութեամբ անդրադարձաւ նաեւ երիտասարդների իրենց եկեղեցու եւ ժողովուրդի հանդէպ ցուցաբերած սիրուն, յորդորեց երիտասարդներին աշխուժօրէն ներգրաւուել եկեղեցու եւ համայնքի կեանքի մէջ, չմնալ անհաղորդ ու անտարբեր, այլ մասնակից ու կազմակերպիչ։ Հանդիպման ընթացքին Ամենայն Հայոց Կաթողիկոսը պատասխանեց նաեւ երիտասարդների մի շարք հարցերին։

Վեհափառ Հայրապետի օրհնութիւնը ստանալուց եւ միասնական ճաշից յետոյ երիտասարդները ուղեւորուեցին Երեւան՝ այցելելու Եռաբլուր, որտեղ հանգչում են արցախեան հերոսամարտի եւ 2020 թ․ սեպտեմբերեան 44-օրեայ պատարազմի զոհերի աճիւնները։ Հոգեւորականների առաջնորդութեամբ նրանք աղօթք առաքեցին առ Աստուած նրանց հոգիների խաղաղութեան համար։

 

Ուխտաւոր երիտասարդները եղան նաեւ Սեւանի թերակղզում, այցելցին այնտեղի պատմական եկեղեցիները, ինչպէս նաեւ Վազգէնեան հոգեւոր դպրանոց։

Երիտասարդական ուխտագնացութիւնն աւարտուեց Յուլիսի 10-ին Բջնիի Սուրբ Աստուածածին պատմական եկեղեցում մատուցուած Սբ․ Պատարագով՝ ձեռամբ Տ․ Յովնան Արքեպս․ Տէրտէրեանի։ Երիտասարդները Տիրոջ Սբ․ Մարմնի եւ Արեան Հաղորդութեամբ վերանորոգեցին իրենց հաւատքի ուխտն ու հաւատարմութիւնը հանդէպ Մայր Հայրենիքի եւ Հայ Եկեղեցու։

Նոյն օրը երեկոյեան Աղվերանում կազմակերպուեց ՀԵՀԵՄ Երիտասարդական ուխտագնացութեան հրաժեշտի խնջոյք, որի ընթացքում մասնակից երիտասարդներին յանձնուեցին նաեւ Երիտասարդական Ուխտագնացութեան մասնակցութեան յատուկ վկայագրեր։