image

Երկրորդ նախագահ Ռ. Քոչարեանի գրասենեակը պատասխանեց Փաշինեանին

Երկրորդ նախագահ Ռ. Քոչարեանի  գրասենեակը  պատասխանեց  Փաշինեանին

ՀՀ երկրորդ նախագահ Ռոպերթ Քոչարեանի գրասենեակի համակարգող Բագրատ Միկոյեանը մեկնաբանած երէկ Ազգային ժողովին մէջ վարչապետ Նիկոլ Փաշինեանի յայտարարութիւնը,  թէ ընդունելով Մատրիտեան փաստաթուղթը` Հայաստանի իշխանութիւնները կասկածի տակ դրած են Արցախի անկախութեան հանրաքուէն:

«Մատրիտեան փաստաթղթից 15 տարի յետոյ հազարաւոր զոհեր տուած, Շուշին ու Հատրութը յանձնած, «իմ սեփական կէտից ինչ ուզում եմ` էդ էլ բանակցում եմ» խօսքերի հեղինակին յիշեցնեմ, որ Մատրիտեան սկզբունքները միջազգայնօրէն հաստատուած միակ փաստաթուղթն է, որտեղ համանախագահների կողմից ընդունւում է Արցախի ժողովրդի` 1991 թուականի գործընթացներով ինքնորոշման միջազգային իրաւունքով իրացումը` պարտադիր ընդունմամբ բոլորի համար:

Մի բան զուարճալի էր. իր օրօք եւրոպաշտօնեաների կողմից Արցախի Հանրապետութիւնը «էթնիկ հայերի» բնակավայրի վերածած փերսոնաժը այսօր նորոյթ մտցրեց, մեղադրուեցին ոչ թէ նախկինները` Նոյ նահապետից մինչեւ Աղասի Խանջեան, այլ, արդէն, Շարլ Միշէը», ըսած է  Բագրատ Միկոյեանը եւ յաւելած․ «Ուսապարկերը մի հարց կարող էին տալ, բայց չտուեցին. կ'երազէ՞ր, արդեօք, այսօր ունենալ Մատրիտեան սկզբունքներով հարցի լուծում, փաստաթուղթ, որով չէին լինելու հազարաւոր զոհեր, Շուշիի ու Հատրութի յանձնում, ու լինելու էր Արցախի միջազգային ճանաչուած անկախութիւն, եթէ, ի հարկէ, թուրքական գործակալ չէ»: