image

Երեւանի Պետական Համալսարանէն դրական վարկանիշ

Երեւանի Պետական Համալսարանէն դրական վարկանիշ

Երեւանի պետական համալսարանը 2025 թուականի աշխարհի բուհերու (Բարձրագոյն ուսումնական հաստատութիւն) վարկանիշի ցանկին մէջ գրաւած է 901-րդ տեղը՝ ըստ Quacquarelli Symonds գործակալութեան։

Թիֆլիսի պետական համալսարանը գրաւած է 791-րդ տեղը, իսկ Պաքուի պետական համալսարանը՝ 951-րդ։

Լաւագոյն 5 համալսարանները ներառուած են՝ Մասաչուսեցի ճարտարագիտական ինստիտուտը, Լոնտոնի կայսերական քոլեճը, Օքսֆորտի համալսարանը, Հարուըրտի համալսարանը եւ Քեմպրիճի համալսարանը:

Ընդհանուր առմամբ վարկանիշին մէջ ներառուած է 1500 բուհ։