image

Երեւանի մէջ.«Քորոնա»ի հետեւանքով մահացած է հայացէտ ՝ Գրիգոր Բրուտեան

Երեւանի մէջ.«Քորոնա»ի  հետեւանքով մահացած է  հայացէտ ՝ Գրիգոր Բրուտեան

Երեւանի  մէջ  այսօր «Քովիտ»ի  հետեւանքով իր մահկանացուն կնքած է հայագէտ Գրիգոր   Բրուտեան։

 

 Այս մասին  իմացանք  Մայր Աթոռ Սուրբ  Էջմիածնի միաբաններէն՝ Տ.  Զաքարիա  ծ.վրդ.  Բաղումեանէն։

 Հայր Սուրբն այս մասին գրառում մը  կատարած,  որ կը ներկայացնենք  ստորեւ

՝  «Այսօր վաղ առավոտեան քորոնավիրուսի պատճառով երկնային ճամփորդ դարձաւ հայագէտ-տոմարագէտ, ամբողջ էութեամբ հայ եւ իմ լաւ բարեկամ  Գրիգոր Բրուտեան։

Նա չէր հաւատում քորոնավիրուսի գոյութեանը։ Խնդրում եմ բոլորիդ՝ հավատո՞ւմ էք, թե՞ ոչ, հետեւէք ձեր առողջութեան։ Այս համավարակը մեզանից արդէն իսկ խլել է շատ թանկ մարդկանց։ Երկրի բարձիթողի վիճակում գոնէ ինքնապաշտպանութեան  դիմեցէք։

Տխուր եմ շատ․․․․ ափսոս, բազում ծրագրեր ունէինք․․․

 

 

 Յիշատակն  արդարոյն

Օրհնութեամբ  եղիցի։