Այս մասին «Ապրելու երկիր» կուսակցութեան համահիմնադիր, Աշխատանքի եւ ընկերային հարցերու նախկին նախարար Մեսրոպ Առաքելեան ֆէյսպուքեան իր էջով գրած է.
«Յարգելի երեւանցիներ, ներողութիւն եմ խնդրում, որ մեր սիրելի քաղաքը շուտով ղեկավարելու է անդէմ ու անմեղսունակ մի անձնաւորութիւն, ում աշխատանքային եւ քաղաքական կարիերայում ունեցել եմ բացառիկ ներդրում։ Ցաւում եմ, որ այս դժուարին ժամանակներում երեւանցիներին սպասւում է եւս մէկ անխուսափելի եւ երաշխաւորուած հիասթափութիւն։
Պատերազմից յետոյ վարչապետի հրաժարականը պնդող, սակայն իր պաշտօնը դրանից վեր դասող սոյն անձնաւորութիւնը Երեւանի կառավարումը վերածելու է այնպիսի քաոսի, որ երանի էք տալու նախորդ ու դրանից էլ նախորդ բոլոր քաղաքապետերին։
Անելու եմ առաւելագոյնը՝ իմ անձնական եւ քաղաքական դաշտից վաղուց դուրս շպրտուած անձնաւորութեանը դուրս շպրտել նաեւ մեր սիրելի քաղաքի կառավարման բոլոր օղակներից։
Յ.Գ. Քանի ուշ չէ, խելքի աշեցեք...», գրած է Առաքելեանը: