image

Եգիպտացի ռեժիսորի ֆիլմը կցուցադրվի Գորիսում

Եգիպտացի ռեժիսորի ֆիլմը կցուցադրվի Գորիսում

Հուլիսի 20-ին Գորիսի Պետական դրամատիկական թատրոնի մեծ դահլիճում տեղի կունենա եգիպտացի լրագրող եւ ռեժիսոր Էսսամ Նագիի «Մոռացված հայրենիք» վավերագրական ֆիլմի ցուցադրությունը: Ֆիլմը նկարահանվել է Սյունիքում՝ 2020թ.-ի պատերազմից ամիսներ անց , այն անդրադարձ է պատերազմի,  Հայաստանի եւ հատկապես մեր հայրենիքի հարավային դարպաս Սյունիքի աշխարհագրական եւ ռազմավարական կարեւորությանը,  Սյունիքի պատմական եւ ներկա մարտահրավերներին:

Եգիպտացի ռեժիսոր Էսամ Նագին այժմ Հայաստանում է եւ ներկա կլինի ֆիլմի ցուցադրությանը:  «Մոռացված հայրենիք» ֆիլմը ցուցադրվել է նաեւ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի ընթացքում: 

Էսսամ Նագիի խոսքով փաստավավերագրական ֆիլմն աշխարհին պատմում է ճշմարտությունն Արցախյան 44-օրյա պատերազմի հետեւանքների մասին: Պատկերելով խիզախ հայուհիների՝ մայրերի, դուստրերի, քույրերի կյանքը՝ այն ցույց է տալիս նրանց հավատը, տոկունությունը, հույսերն ու երազանքները՝ միահյուսված հայոց պատմությանը: