image

ԵԱՀԿ-ի Դիտորդներ Հայաստան պիտի գան

ԵԱՀԿ-ի Դիտորդներ Հայաստան պիտի  գան

ԵԱՀԿ առաքելութիւն ուղարկած է Հայաստան՝ հայ-ատրպէյճանական սահմանին տիրող իրավիճակը գնահատելու համար։

«Հայաստանի Հանրապետութեան կառավարութեան հրաւէրով 21-27 հոկտեմբերը ԵԱՀԿ-ը կարիքների գնահատման խումբ կ'ուղարկէ երկիր։

Խմբի այցի նպատակը որոշ սահմանամերձ շրջաններում իրավիճակի գնահատումն է՝ ԵԱՀԿ մանթատի ու փորձի համաձայն եւ նրա անվտանգութեան համալիր հայեցակարգի շրջանակներում։

Միջազգային փորձագէտներից եւ ԵԱՀԿ քարտուղարութեան ներկայացուցիչներից բաղկացած տեխնիկական խումբը կ'այցելի հայ-ատրպէյճանական սահմանի երկայնքով տարածքներ եւ խորհրդակցութիւններ կ'անցկացնի համապատասխան ազգային ու տեղական շահագրգիռ կողմերի, ինչպէս նաեւ տեղում միջազգային գործընկերների հետ»,-ըսուած է կազմակերպութեան հաղորդագրութեան մէջ։