image

Դպրոցական ավարտական ճոխ երեկոներն անառողջ ցուցամոլություն են. Լեւոն Մկրտչյան

Դպրոցական ավարտական ճոխ երեկոներն անառողջ ցուցամոլություն են. Լեւոն Մկրտչյան

Այն ինչ այսօր է տեղի ունենում դպրոցական ավարտական երեկույթների կազմակերպման ժամանակ, պարզապես ցուցամոլություն է.  ծնողներն ու երեխաները  ոչ թե ուրախանում են, այլ մտնում են անառողջ մրցակցության մեջ, որն առկա է մեր հասարակությունում՝ սկսած Ամանորից վերջացրած հարսանիքներով։ Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը՝ պատասխանելով դպրոցներում ավարտական երեկոյի եւ տնօրեններին նվերներ գնելու նպատակով դրամահավաքի մասին հարցին։ 

Այդ խնդիրը, ըստ նախարարի, կենտրոնանում է դպրոցի վրա, բայց իրականում ավելի շատ հասարակության խնդիրն է։ «Իհարկե գտնվում են տնօրեններ եւ ուսուցիչներ, որոնք օգտվում են ծնողների այդ հատկությունից։ Ի պատասխան դրամահավաքը դադարեցնելու պահանջի՝ շատ ծնողներից  լսել եմ՝ «մի հարամեք մեր երեխաների ավարտական երկոն»։ Հիմա հասել ենք նրան, որ ավագ դպրոցն իր առանձին ավարտական երեկոն է անում,  իսկ իններորդ դասարաններն իրենցն են անում»,-ասել է նախարարը։

Մկրտչյանի խոսքով՝  այժմ անհրաժեշտ է լուծել խնդիրը՝ չփչացնելով ավարտական երեկոն,  քանի որ յուրաքանչյուրի կյանքում այդ օրը մեկ անգամ է լինում։  «Ի վերջո, պետք է փորձենք հասկացնել, ասել, որ համեստ տոնելը նույնպես լավ է։  Երեխաները հավաքվում են նշելու, եւ իրենց համար դա իսկապես տոն է. պետք է դա նկարահանեն, ինչ–որ տեղ հավաքվեն, իրենց ուսուցիչներին շնորհակալություն հայտնեն։ Դա կարելի է անել ավելի համեստ միջոցներով, հատկապես, որ մեր երեխաների մի մասը խրամատներում կանգնած է, այդ ավելորդ ցուցադրական շքեղությունը ոչ մի լավ բան չեն դաստիարակելու ոչ իրենց երեխաների, ոչ էլ հասարակության մեջ։ Եթե մենք կարողանանք սովորել ուրախանալ չափի մեջ, ինձ թվում է, դա ավելի բարդ խնդիր է, որը դպրոցից դուրս է»,-ասաց նախարարը:


Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում