Հայաստանում է ամերիկահայ միլիարդատեր, պրոֆեսիոնալ պոկեր խաղացող, Instagram-ի աստղ Դեն Բիլզերյանը։ Նա այսօր ժամանել է Լոռում մարզ, որտեղ «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի «Սմարթ» կենտրոնում ծանոթացել է կենտրոնի աշխատանքներին, շրջել տարածքում:Հայազգի միլիարդատերը բազմաթիվ բարեգործական ծրագրեր է իրականացնում, այդ թվում աջակցում է «Հայաստանի մանուկներ» հիմնադրամին, որը ծրագրեր է իրականացնում Հայաստանի գյուղական համայնքներում: «Սմարթ» կենտրոնները այդ նպատակին ծառայելու համար հիմնադրամի կարեւորագույն ծրագրերն են, որոնցից առաջինը հիմնվել է Լոռիում:

