image

Բռնի տեղահանութեան ճանապարհին 60 տարեկան տղամարդ մը մահացած է

Բռնի տեղահանութեան ճանապարհին 60 տարեկան տղամարդ մը մահացած է

Արցախէն Գորիս բռնի տեղահանութեան ճանապարհին մօտ 60 տարեկան տղամարդ մահացած է: Այս մասին յայտնած է Արցախի նախագահի խորհրդական Լուսինէ Ղարախանեանը՝ նշելով որ դէպքը տեղի ունեցած է Արցախի Հանրապետութեան տարածքին՝ մինչեւ Հակարիի կամուրջ հասնիլը:

«Մենք էլ չհասկացանք՝ ոնց տեղի ունեցաւ դէպքը: Ինքը մօտ 60 տարեկան տղամարդ էր, Շուշիից տեղահանուած էր, ընտանիքի՝ որդիների, կնոջ, հարսների հետ էին գալիս, դուրս եկաւ ձորի մօտ էր կանգնած, չհասկացանք՝ գլուխը պտտուեց, թէ ինֆարկտ էր ստացել, ու գլորվել էր ձորը: Տղաները մինչեւ հասան մահացած էր, դին տեղափոխել են Գորիս, կը պարզեն մահուան պատճառը»,-ըսած է ան:

Լուսինէ Ղարախանեանը աւելցուցած է, որ շատ ծանր ու տհաճ զգացողութիւններով բոլորը դուրս կու գան Արցախէն. «Դժոխքից ենք գալիս, իսկակական դժոխք կարծես լինէր, իսկ ադրբեջանցիները չարախնդում են: Հողը մերն է, այն մեզ է էներգիա տալիս, իսկ իրենց կործանելու է: Պատմութիւնը ցոյց է տալիս՝  Արցախը շատ անգամ է ընկել, բայց մնացել է հայկական, ես հաւատում եմ Արցախի հայկականութեանը, գաղափարը չպէտք է մեռնի, մենք պէտք է գնանք գաղափարի ետեւից, Արցախն ի վերջոյ հայկական է լինելու»: