image

Բագրատ Սրբազանէն կոչ՝ Սփիւռքի հայութեան

Բագրատ Սրբազանէն  կոչ՝ Սփիւռքի հայութեան

Բագրատ Սրբազանը տեսաուղերձով դիմած է սփիւռք բնակող հայրենակիցներուն։

«Շատ ուրախ եմ, որ դուք ձեր անհամաձայնութիւնն էք յայտնում Հայաստանի կառավարութեան ձեռնարկած գործունութեան նկատմամբ, որով մեր հայրենիքի տարածքներից միակողմանի զիջումներ են տեղի ունենում մեր թշնամուն՝ այս պարագայում Տաւուշում, հետագայում Սիւնիքում, Գեղարքունիքում, Ջերմուկում։ Մենք նոյնիսկ չգիտենք, թէ որտեղ է սահմանփակուելու այս ամբողջ ընթացքը»,-նշած է Սրբազանը։

Ան կոչ  ըրած է միանալու պայքարին աջակցող հանրահաւաքներուն․

«Սա մեզ համար ստի ու ճշմարտութեան պայքար է, ես առաւել քան համոզուած եմ, որ ճշմարտութիւնը պէտք է յաղթի, ճշմարտութեան յաղթանակով մենք բոլորս կ'ազատագրուենք, լինի դա Սփիւռքում, թէ Հայաստանում։

Դուք էլ մոլորուած ու խոցուած վիճակում էք գտնւում, որքան ապաքինուի հայրենիքը, այնքան ու աւելի ապաքինում կը ստանաք դուք։ Շնորհակալ եմ ձեզ, Աստուած օրհնի ձեզ, եւ սպասում ենք Հայաստանում՝ ազատագրուած ու յաղթանակած Հայաստանում»,-ըսած է ան։