Նշենք, որ Վազգէն Մանուկեանի կոչով հանրահաւաքի մասնակիցները շարժած էին դէպի ԱԺ մուտքերը եւ փակած զանոնք:
«Սա մեր հերթական անհնազանդութեան բողոքի ակցիան է: Մենք 10 օր Բաղրամեան պողոտան փակել ենք: Մենք պէտք է այս փողոցը փակ պահենք, որովհետեւ Ազգային ժողովն այլեւս անելիք չունի: Մենք ոչ մի սադրանքի չենք տրուելու, ոստիկանութեան հետ որեւէ հարց չունենք: Արհեստական բախում մի ստեղծէք, ցնցումների մի տարէք: Մենք այս փողոցի վրայ (խօսքը Դեմիրճեան փողոցի մասին է-խմբ.) շարունակելու ենք մեր բողոքի ակցիան: Ես առաջարկում եմ՝ վրաններից երկու հատը բերել եւ մուտքերի մօտ տեղադրել»: