image

«Ազատութի՛ւն Սամուէլ Կարապետեանին». բողոքի արշաւ՝ Քննչական կոմիտէի դիմաց

«Ազատութի՛ւն Սամուէլ Կարապետեանին». բողոքի արշաւ՝ Քննչական կոմիտէի դիմաց

Մենք այսօր այստեղ ենք, որովհետեւ հաշտ չենք, որ սրբազաններն ապօրինաբար կը պահէք կալանքի տակ: Հաշտ չենք, որ ազգային բարերարները,  քաղբանտարկեալները կը շարունակեն մնալ անազատութեան մէջ: Այսօր այստեղ ենք, որովհետեւ հաշտ չենք, որ պետական հիմնարկները դարձած են այս թոյլ իշխանութեան գերին: Այս մասին Սամուէլ Կարապետեանի ազատութեան պահանջով բողոքի ցոյցի ժամանակ, Քննչական կոմիտէի դիմաց ըսած է «Ուժեղ Հայաստան» կուսակցութեան անդամ Շիրազ Մանուկեանը:

«ՔԿ-ի սիրելի աշխատակիցներ, յունիսի 7-ից յետոյ, երբ միասին ունենանք ուժեղ Հայաստան, դուք գերի չէք լինելու այս թոյլ իշխանութեանը, դուք եւս լինելու էք ուժեղ Հայաստանի ներկայացուցիչներ, ուժեղ Հայաստանի արդարադատութեան համակարգի աշխատակիցներ: Մենք միասին ենք դա անելու:

Այսօր ութ ամսից աւելի է Սամուէլ Կարապետեանը գտնւում է ապօրինի կալանքի տակ եւ մեր պայքարը, ինչպէս տեսնում էք, չի դադարել եւ օր օրի աւելի մեծ յաջողութիւններ է ունենում: Մենք շարունակելու ենք նաեւ ձեր համար պայքարել, որ դուք ապրէք անկախ, աշխատէք անկախ, որ արդարադատութեան այս ինստիտուտը աշխատի օրէնքի տառին համապատասխան:

Յունիսի 7-ից յետոյ արդարադատութիւնը չի աշխատելու ոչ մի զանգով, ոչ մի նամակով: Մեր նպատակն է, որ բոլոր պետական ինստիտուտներն աշխատեն եւ լինեն անկախ»,-նշած է ան: 

Մանուկեանն ընդգծած է, որ իրենց ուժը որդեգրած է յաղթանակի ճանապարհը: 

«Յունիսի 7-ից յետոյ ՀՀ-ի վարչապետ լինելու է Սամուէլ Կարապետեանը եւ մենք միասին տօնելու ենք մեր յաղթանակը: Յունիսի 7-ին մեր քաղաքացին անելու է իր վճռական քայլը: Յունիսի 7-ից յետոյ ունենալու ենք ուժեղ Հայաստան, ազատութեան մէջ է լինելու Սամուէլ Կարապետեանը: Ազատութիւ՛ն Սամուէլ Կարապետեանին»,-ըսած է ան, որմէ ետք հաւաքուածները միասին վանկարկած են՝ ազատութի՛ւն Սամուէլ Կարապետեանին: