Ազատի զօրամասի կացարանի քրէական վարոյթի շրջածիրէն ներս մինչ այս պահը հարցաքննուած բոլոր վկաները ուղիղ կը վկայեն, որ ի սկզբանէ առաջ քաշած վարկածը՝ վառարանը պենզինով վառելը, հիմնաւոր Է։
Այս մասին Կառավարութեան նիստին յայտնած է Քննչական կոմիտէի նախագահ Արգիշտի Քեարամեանը։
«Ասեմ աւելին, օրապահը, որն ականատես է եղել դէպքին, ցուցմունք է տուել եւ հիմնաւորել է այդ վարկածը։ Այսինքն, ամէն ինչ շատ պարզ է, եւ այլ բաներ փնտռելու ակնկալիքները, կարծում եմ, այդքան էլ ազնիւ չեն»,–ըսած է Քեարամեան։
Վարչապետ Նիկոլ Փաշինեան արձագանգելով ըսած է․ «Գործի տուեալներով հիմնաւորւում է,որ վառարանում կրակը մարած է եղել, զինուորը փայտեր է լցրել, սպան ասել է՝ մի բանով վառէք, որ կպնի, դիզվառելիք է ուզել վարորդներից, որից յետոյ որոշել է, որ բենզինն աւելի հարմար է։ Վկան տեսել է բենզինի տարան եւ սպայի հագուստը բռնկուած վիճակում։ Այդ ամէնն այս պահին գոնէ հիմնաւորւում է»։