Հանրապետականը առաջնային գործիք, որպէս այս հողատուներու հեռացման՝ կը դիտարկէ փողոցային պայքարը: Այս մասին, 26 դեկտեմբերին, ասուլիսի ժամանակ յայտարարած է Ազգային Ժողովի «Պատիւ ունեմ» խմբակցութեան ղեկավար Հայկ Մամիջանեանը:
«Հանրապետականի հանրային խօսքին հետեւողները գիտեն, որ այդ ծրագիրը կայ, այդ ծրագրի իրագործման պլանները կային, որոնք խախտուեցին եւ խաթարուեցին բոլորիս յայտնի իրադարձութիւններով:
Քաղաքականութեանը քիչ թէ շատ հետեւող մարդիկ կարող են հասկանալ, թէ քանի անգամ է հանրապետականները այդ մասին խօսել, փուլ առ փուլ ակնարկելով եւ պատմելով դրա մասին:
Այդ ծրագիրը շարունակւում է լինել, գոյութիւն ունենալ: Նախապատրաստական աշխատանքները դրա համար տարւում են, եւ մեր համար բացի փողոցային պայքարից այլ գործիք անընկալելի է թւում մէկ պարզ պատճառով:
Հայ ժողովուրդը, հայ քաղաքացիները, հայրենասէրները Փաշինեանից պատասխան ունեն ստանալու եւ իրենք էդ պատասխանը Փաշինեանից ստանալու են:
Մեր պլաններից մեր գործընկերները տեղեակ են:
Մենք շատ ուրախ կը լինենք, եթէ մեզ բոլորը աջակցեն այս հարցում այնպէս, ինչպէս մենք ժամանակին աջակցել ենք այլ քաղաքական թիմերի գործընթացներին: Բայց անկախ դրանից, նոյնիսկ եթէ մենք մնանք միայնակ, մենք մեր առաքելութիւնը կ՚անենք»,-յայտարարած է Մամիջանեանը: