Ատրպէյճանական կողմը կրակած է Վերին Շորժայի եւ Սոթքի հատուածին մէջ տեղակայուած հայկական դիրքերու ուղղութեամբ, յայտնած է պաշտպանութեան նախարարութիւնը։
«Յունիսի 22-ին՝ ժամը 22:55-00:45-ը, Ադրբեջանի Զինուած ուժերի ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զէնքերից կրակ են բացել սահմանագօտու արեւելեան (Վերին Շորժա, Սոթք) հատուածում տեղակայուած հայկական դիրքերի ուղղութեամբ: Հայկական կողմում տուժածներ չկան»,- ըսուած է հաղորդագրութեան մէջ։