Հայաստանի Հանրապետութիւնը ատրպէյճանական եւ ռուսական կողմին հետ կը քննարկէ այն միջոցները, որոնք սահմանագիծին անվտանգութեան ու կայունութեան մեխանիզմներ կը ստեղծեն: Այս մասին յայտնեց ՀՀ արտաքին գործոց նախարար Արարատ Միրզոյեանը:
«Մենք բազմիցս յայտարարել ենք, որ հետաքրքրուած եւ շահագրգռուած ենք սահմանազատման գործընթացով: ՀՀ վարչապետը, ՌԴ նախագահը եւ Ատրպէյճանի նախագահը Սոչիում պայմանաւորուել եւ յայտարարել են, որ քայլեր կը ձեռնարկուեն տարածաշրջանում անվտանգութեան եւ կայունութեան մակարդակի ուղղութեամբ: Նրանք ասել են` գործը կը յանգեցնեն սահմանազատման յանձնաժողովի ստեղծմանը: Մենք 100 տոկոսով հաւատարիմ ենք այս սկզբունքին», նշեց Միրզոյեան:
Անոր խօսքով` սահմանազատման հետ կապուած հայկական կողմի առաջարկին Ատրպէյճանը բացասական արձագանգած է, սակայն այդ շարունակական հոլովույթ է. «Եղել են առաջարկներ, որ մեզ համար են անընդունելի եղել: Սահմանազատման վերաբերեալ տարբեր առաջարկներ են ներկայացուել, եւ հիմա սովորական բանակցային գործընթաց է գնում` քննարկւում են դրանք»: