Ատրպէյճանական վերջին յարձակումներու հետեւանքով Արցախի մէջ սպանուած է 18 քաղաքացիական անձ, այդ շարքին՝ 6 երեխայ:
Այս մասին իր դիմատետրեան էջին գրած է «Թաթոյեան» հիմնադրամի ղեկավար՝ Արման Թաթոյեանը:
«Ապացոյց այն մասին, որ ադրբեջանական զինուած ծառայողներն Արցախում 2023թ. սեպտեմբերի 19-ին զինուած յարձակման են ենթարկել նաեւ քաղաքացիական բնավայրերը:
Այս տեսանիւթը վերաբերում է Արցախի Չարեքտար գիւղին: Տարբեր փոքր տեսանիւթերի հաւաքագրումով կարողացել ենք հիմնաւորել, որ ադրբեջանական զինուած ծառայողները կրակոցներ են արձակել քաղաքացիական տների ուղղութեամբ՝ ակնյայտ իմանալով, որ գիւղերի ու քաղաքների տներում մնացել են խաղաղ բնակիչներ:
Պատահական չէ, որ Արցախի նկատմամբ ադրբեջանական վերջին յարձակումներով սպանուել է 18 քաղաքացիական անձ, այդ թուում՝ 6 երեխայ»,- գրած է ան: