19 Յուլիսի երեկոյեան ատրպէյճանական զինուած ուժերը փորձած են իրականացնել ճարտարապետական աշխատանքներ` հայկական դիրքերու ուղղութեամբ զօրքեր տեղաշարժելով եւ կրակահերթեր արձակելով: Այս մասին կը յայտնէ «Զինուժ» մետիան:
«Իրանց ինժեներական տեխնիկայով փորձել են կտրել պոստը (դիրքը), թիկունքում թողնելով մեր էն միւս պոստերը բայց նրանց չյաջողուեց»,- պատմած է պայմանագրային զինծառայող Մանուկ Մանուկեանը:
Հակառակորդը կրակած է տարբեր տրամաչափի զինատեսակներէ, հայկական ստորաբաժանումները կազմակերպուած պատժիչ գործողութիւններ իրականացուցած են, որմէ ետք միայն հակառակորդը դադարած է կրակել:
Մանրամասները` տեսանիւթին մէջ:
Միացիր մեզ Տելեգրամում
Միացիր մեզ Յութուբում
Կիսվել