image
Հրատապ լուրեր:

Արծրուն Հովհաննիսյանի Գրառումը ՀՀ ԶՈւ-երի ռազմական խորհրդի նիստերի մասին

Արծրուն Հովհաննիսյանի Գրառումը ՀՀ ԶՈւ-երի ռազմական խորհրդի նիստերի մասին

ՀՀ Պաշտպանութեան  նախարար Սէյրան Օհանեանի   մամուլի  խօսնակ Արծրուն  Հովհաննիսեանը գրում է  «ՀՀ ԶՈւ-երի բոլոր զորամիավորումներում ավարտվեցին ռազմական խորհրդի նիստերը: Սա չափազանց կարևոր միջոցառում է ՀՀ ԶՈւ-երի համար: Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը շրջագայելով բոլոր զորամիավորումներով նախ անձամբ ստուգեց զորամիավորումների մարտական պատրաստության գործընթացի ապահովման նախապատրաստական աշխատանքները` ուսումնանյութական բազա, հրաձգարաններ, մարտական պատրաստության պլաններ, նորագույն սարքավորումներ և այլն: Զորամիավորումների հրամանատարները ներկայացրեցին անցնող տարվա կատարած աշխատանքները և այս տարվա անելիքները: Իսկ անելիքները շատ են ու մշտական: Ի հարկե ինչպես միշտ նման դեպքերում նշվում են թերություններ ու ձեռքբերումներ, խրախուսվում են լավագույները»: