Այսօր Հայաստանի գրական շրջանակները վերջին հրաժեշտ տուին Երեւանցի յայտնի բանաստեղծ Արմէն Շեկոյեանին։
Ստորեւ 3 բանաստեղծութիւն, այնքան պարզ եւ այնքան մարդկային ձեռագիր ունեցող բանաստեղծի գրիչէն։
Անվերնագիր
Ես եկել եմ ու մի քիչ էլ
գըլգըլալեն դեռ կըհոսեմ:
Ես գրում եմ, որովհետև
դուք չեք թողնում, որ ես խոսեմ:
Ես թռչուն եմ
Ես թռչուն եմ, վասնզի
սիրում եմ երգել:
Ես թռչուն եմ, վասնզի
գարուն է եկել:
Ես թռչուն եմ, վասնզի
երգն է հարատև:
Ես թռչուն եմ, վասնզի
ունեմ երկու թև:
.......................................................
Մահապարտներ
Իմ եղբայրներն եք, բայց սրտիկն իմ խև
մերժեց, որ դառնամ մեկիդ կուսակից:
Դեռ չեմ հեռացել. տարածքում եմ.
և անունըս դեռ չեք հանել ցուցակից:
Անընդհատ իրար հաղթում եք, մինչդեռ
դուք չեք թողնի, որ մեկըդ վայելի:
Ձեր հարվածներից փըշըրվում եմ դեռ
ես – ձեր հստակ ու միակ հայելին:
......................................
Գարուն Երևան
Հոգին էլի թռչում է,
և սիրտն է թռչում:
Քո գարունն է հետ եկել
թռչուն առ թռչուն:
Թռչուններըդ հետ եկել՝
տաքն են վայելում:
Իսկ տղերքըդ մնացին
օտար վայրերում:
Արմեն Շեկոյան