image
Հրատապ լուրեր:

Արմեն Շեկոյան. 3 Բանաստեղծություն

    Արմեն Շեկոյան.   3 Բանաստեղծություն

Այսօր   Հայաստանի գրական  շրջանակները  վերջին    հրաժեշտ  տուին    Երեւանցի  յայտնի բանաստեղծ  Արմէն Շեկոյեանին։

 Ստորեւ  3    բանաստեղծութիւն, այնքան պարզ  եւ այնքան մարդկային ձեռագիր ունեցող    բանաստեղծի գրիչէն։

 

Անվերնագիր

Ես եկել եմ ու մի քիչ էլ

գըլգըլալեն դեռ կըհոսեմ:

Ես գրում եմ, որովհետև

դուք չեք թողնում, որ ես խոսեմ:

Ես թռչուն եմ

Ես թռչուն եմ, վասնզի

սիրում եմ երգել:

Ես թռչուն եմ, վասնզի

գարուն է եկել:

Ես թռչուն եմ, վասնզի

երգն է հարատև:

Ես թռչուն եմ, վասնզի

ունեմ երկու թև:

.......................................................

Մահապարտներ

Իմ եղբայրներն եք, բայց սրտիկն իմ խև

մերժեց, որ դառնամ մեկիդ կուսակից:

Դեռ չեմ հեռացել. տարածքում եմ.

և անունըս դեռ չեք հանել ցուցակից:

Անընդհատ իրար հաղթում եք, մինչդեռ

դուք չեք թողնի, որ մեկըդ վայելի:

Ձեր հարվածներից փըշըրվում եմ դեռ

ես – ձեր հստակ ու միակ հայելին:

......................................

Գարուն Երևան

Հոգին էլի թռչում է,

և սիրտն է թռչում:

Քո գարունն է հետ եկել

թռչուն առ թռչուն:

Թռչուններըդ հետ եկել՝

տաքն են վայելում:

Իսկ տղերքըդ մնացին

օտար վայրերում:

 

 Արմեն Շեկոյան