Մայիս 16-ին Պրիւքսէլ աշխատանքային այցի շրջածիրէն ներս Անվտանգութեան Խորհուրդի քարտուղար Արմէն Գրիգորեան աշխատանքային ճաշ ունեցած է ՆԱԹՕ-ի գլխաւոր քարտուղարի Կովկասի եւ Կեդրոնական Ասիոյ մէջ յատուկ ներկայացուցիչ Խավիէր Քոլոմինայի հետ: Այս մասին յայտնած է ՀՀ անվտանգութեան խորհուրդի քարտուղարի գրասենեակը։
«Քարտուղարը ներկայացրել է Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծուած անվտանգային իրավիճակը, անդրադարձել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետեւանքներին:
Ա.Գրիգորեանը ներկայացրել է հայ-ադրբեջանական յարաբերութիւնների կարգաւորման բանակցային ընթացքի վերջին զարգացումները:
Զրուցակիցները քննարկել են ՀՀ-ՆԱՏՕ երկկողմ գործընկերութեան զարգացմանն առնչուող հարցեր»,- ըսուած է հաղորդագրութեան մէջ: