Արդարադատության միջազգային դատարանը բավարարեց Հայաստանի պահանջը եւ պարտավորեցրեց Ադրբեջանին չխոչընդոտել «Լաչինի միջանցքով» բեռների, մարդկանց եւ տրանսպորտի ազատ տեղաշարժը երկու ուղղություններով, տեղեկացնում է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակի մամուլի խոսնակ Հասմիկ Սամվելյանը:
Նա տեղեկացրել է նաեւ, որ ամբողջութամբ մերժվել է Ադրբեջանի պահանջը, որով վերջինս խնդրել էր ժամանակավոր միջոցներ կիրառել ընդդեմ Հայաստանի եւ պարտավորեցնել ձեռնարկել միջոցներ ականզերծմանն օժանդակելու համար: