Իրանահայ ռեժիսոր Անահիտ Աբադի` Արցախում նկարահանած «Եվա» ֆիլմը հավակնում է մասնակցել աշխարհահռչակ կինոփառատոների: «Արեւելքին» հայտնի դարձավ, որ Արցախում արդեն ավարտվել են ֆիլմի նկարահանման աշխատանքները, եւ այն հանդիսատեսի դատին կհանձնվի այս տարվա նոյեմբերին: Միջազգային կինոփառատոների ներկայանալուց առաջ, «Եվա»-ն առաջինը ցուցադրվելու է Արցախում: Ֆիլմի պրոդյուսերը իրանցի հայտնի արտադրիչ, կինոգործիչ Բեյրուզա Պակնահադայն է, իսկ դերերում նկարահանվել են ինչպես պրոֆեսիոնալ, այնպես էլ` սիրողական դերասաններ: Նկարահանումները տեղի են ունեցել Ստեփանակերտում, Շուշիում, Քարինտակ գյուղում, Դադիվանքի տարածքում, Մարտակերտում եւ այլ վայրերում:
Ռեժիսոր Անահիտ Աբատը ծնվել է Թեհրանում: Մայրը ղարադաղցի է, հայրը`ծագումով Գանձակից, հորական տատը՝ շուշեցի: 1939 թվականին աքսորվելով Հայաստանից՝ հոր ընտանիքը հաստատվել է Ղարադաղում: Ինչպես Անահիտ Աբատն է ասում՝ պապը ազգային մտածելակերպ ունեցող անձնավորությունն էր, հաճախ տեղի թուրք խաների հետ ընդհարումներ էր ունենում, ինչը իշխանության համար խնդիրներ էր առաջացնում: Պապի Սարգսյան ազգանունը Իրանում փոխել են Աբատ ազգանվան՝ մի շարք խնդիրներից խուսափելու համար:
Անահիտ Աբատն Իրանի ֆիլի ասպարզում կայացած ռեժիսոր է: Նկարահանել է տասնյակից ավելի փաստագրական ֆիլմեր, սերիալներ եւ այլն: «Եվա» ֆիլմը Արցախում նկարահանած նրա առաջին գեղարվեստական ֆիլմն է:
Լուսանկարը` Անահիտ Աբադի ֆեյսբուքյան էջից