Արցախի մէջ դադրեցուած է կազամատակարարումը։ Այս մասին իր դիմատետրեան էջին գրած է Արցախի պետական նախարարի խորհրդական Մեսրոպ Առաքելեանը:
«Ադրբեջանը շարունակում է Արցախի հայաթափմանն ուղղուած գործողութիւնները»,- նշած է ան։
«Ադրբեջանը կրկին արգելափակել է Հայաստանից Արցախը սնուցող միակ գազատար խողովակը՝ Արցախի բնակչութեանը զրկելով բնական գազի օգտագործման հնարաւորութիւնից։ «Արցախգազ» ՓԲ ընկերութիւնը յայտնում է, որ հանրապետութիւնում գազամատակարարումը դադարեցուել է ժամը 13։00֊ի դրութեամբ»,- յայտնած է Արցախի տեղեկատուական շտաբը: