image

Արցախ մնացած 10 հայեր Հայաստան տեղափոխուած են

Արցախ մնացած 10 հայեր Հայաստան տեղափոխուած են

Արցախի մէջ մինչ այժմ բնակող 10 հայեր եւ ազգութեամբ ռուս մէկ ՀՀ քաղաքացի տեղափոխուած են Հայաստան։ Այս մասին յայտնած է աշխատանքի եւ ընկերայիան հարցերու նախարար Արսէն Թորոսեանը։

«‎Ադրբեջանի Հանրապետութիւնում (Ղարաբաղում) մինչ այժմ բնակող 10 հայեր եւ ազգութեամբ ռուս մէկ ՀՀ քաղաքացի դիմել են Ադրբեջանի եւ Հայաստանի պատկան մարմիններին՝ Հայաստանի Հանրապետութիւն տեղափոխուելու խնդրանքով։

Դիմումների հիման վրայ նշուած անձինք տեղափոխուել են Հայաստանի Հանրապետութիւն»,-դիմատետրեան իր էջին գրած է Թորոսեանը։