image

Առաջիկային մեզի կը սպասեն մեծ իրադարձութիւններ, առաջինը՝ սահմանազատում. Փաշինեան

Առաջիկային մեզի կը սպասեն մեծ իրադարձութիւններ, առաջինը՝ սահմանազատում. Փաշինեան

Առաջիկային մեզի կը սպասեն մեծ իրադարձութիւններ, առաջինը՝ սահմանազատում, սահմանազատում տեղի պիտի ունենայ։ Այս մասին Բերդաւանի մէջ քարոզարշաւի ժամանակ ըսած է Նիկոլ Փաշինեանը:

«Ուրեմն խաղաղութիւնը հաստատուած է այն հիմքի վրայ, որ Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչում են միմեանց տարածքային ամբողջականութիւնը եւ ինքնիշխանութիւնն ու սահմանները։ Սա նշանակում է, որ սահմանը լինելու է այն, ինչ սովետի ժամանակ եղել է, Խորհրդային Հայաստանում ինչ եղել է՝ ճշգրիտ լինելու է նոյն սահմանը: Սահմանազատման արդիւնքում սկզբունք մէկ՝ Խորհրդային Միութեան ժամանակ եղած գիծը վերականգնւում է, սկզբունք երկու՝ կարող է պարզուի, որ այդ գիծը նենց է գծած, որ մէկի տուն է մտնում, որովհետեւ այն ժամանակ մի երկիր է եղել, այդքան ով է խորացել, հիմա մենք այդ բոլոր ծուռ-մուռ գծերը, որտեղ հնարաւոր է՝ պէտք է հասկանանք ոնց ենք անում, ու ուղղենք:

Սահմանազատումը սկսելու է հիւսիսից եւ աւարտուելու է մինչեւ Իրանի սահման, պէտք է սահմանը յստակ գծենք, որ յստակ լինի՝ Հայաստանը որտեղ է, Ադրբեջանը որտեղ է, որտեղ ԹՐԻՓՓ նախագծի պրոյեկտ կը սկսենք իրագործել՝ այդտեղ կարճ կտորներով կը սահմանազատենք: Մնացած հատուածով պիտի նստենք աշխատենք, մենք Արծուաշէնի խնդիր ունենք, չենք կարող հրաժարուել այդ խնդրից: Բերդաւանում չկայ այդպիսի հատուած, բայց սահմանի ուրիշ տեղերում այդպիսի հատուածներ կան, որ պրոբլեմատիկ են՝ իրար մէջ մտած»,- նշած է Փաշինեանը:

Փաշինեանը շեշտած է՝ սահմանազատման հետեւանքով Հայաստանն ու Ատրպէյճանը ի՞նչ կ՚ուզեն, կ՚ուզեն հարցեր ստեղծել իրար համար, թէ՞  կ՚ուզեն իրար հետ հարցեր լուծեն, ապա աւելցուցած է, որ ինքն ունի իր ընկալումը այդ հարցի շուրջ, եւ կը կարծէ, որ Ատրպէյճանի ընկալումն ալ է նոյնը. «Իմ ընկալումն է, որ Ադրբեջանն էլ է այդպէս տրամադրուած՝ հիմա այնպէս հարցը լուծենք, որ 10 տարի յետոյ, 20 տարի յետոյ, 30 տարի յետոյ, 50 տարի յետոյ, 100 տարի յետոյ մի հատ ծառի, մի հատ թփի համար կոնֆլիկտը չվերաբորբոքուի»: