image

Առաջարկը «Տէպիլութիւն» է. Քոչարեան Փաշինեանի առաջարկին մասին

Առաջարկը  «Տէպիլութիւն» է. Քոչարեան Փաշինեանի  առաջարկին մասին

ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոպերթ Քոչարեանը Թալինի բնակիչներու հետ հանդիպման ժամանակ «տէպիլութիւն» անուանած է որդին գերիներու հետ փոխանակելու Նիկոլ Փաշինեանի գաղափարը:

Ան նշած է, որ գերիներու հարցը ամենազգայուն հարցերէն է:

«Ես հանդիպել եմ Գիւմրիում գերիների ծնողների հետ: Ամօթ է, որ մինչ օրս ոչինչ յայտնի չէ, յայտնի չէ՝ որքան գերի եւ անհետ կորածներ կան: Նրանց ծնողները ծանր վիճակում են, նոյնիսկ այդ հարցը քննարկելն է դժուար:

Ինչ վերաբերում է գերիների վերադարձին, պէտք է մեծացնել ճնշումն Ատրպէյճանի վրայ: Պահելով գերիներին՝ նրանք մեզնից ինչ-որ զիջումների են փորձում հասնել: Սակայն Ատրպէյճանը պէտք է հասկանայ, որ դա անօգուտ է: Մենք ատրպէյճանի վրայ աւելի մեծ ճնշում ենք ակնկալում: Անբարոյական եմ համարում, երբ պետութեան ղեկավարը ոչինչ չի անում եւ ասում է, որ գերիները դեռ 2 ամիս կարող են գերութեան մէջ մնալ: Եւ խոստանում է անել այս կամ այն գործողութիւնը: Մենք միջնադարում չենք ապրում: Բոլորը հասկանում են, որ դա էժան պոպուլիստական հնարք է: Ինչպէ՞ս էք դա պատկերացնում 21-րդ դարում: Դա պրիմիտիւ տէպիլութիւն (պարզունակ յիմարութիւն) է: Փորձում եմ պատշաճ լինել, սակայն երբեմն պէտք է ճիշդ արտայայտութիւններ անել: Սա այն դէպքն է, երբ խօսքը տէպիլութեան մասին է»,-ըսած է Քոչարեանը: