image

Ռոպերթ Քոչարեանը կը կարծէ` Հայաստանը չի կրնար արդիւնաւէտ գիւղատնտեսութիւն կամ արդիւնաբերութիւն ունենալ առանց մեծ շուկաներու

Ռոպերթ Քոչարեանը կը կարծէ` Հայաստանը չի կրնար արդիւնաւէտ գիւղատնտեսութիւն կամ արդիւնաբերութիւն ունենալ առանց մեծ շուկաներու

«Հայաստան» դաշինքի նախընտրական ցուցակի առաջին համար, Հայաստանի երկրորդ նախագահ Ռոպերթ Քոչարեանի համոզմամբ՝ Հայաստանը, ըլլալով տարածքով եւ բնակչութեան թիւով փոքր երկիր, չի կրնար արդիւնաւէտ գիւղատնտեսութիւն կամ արդիւնաբերութիւն ունենալ եւ միշտ պէտք է ձգտի դէպի մեծ շուկաներ։

Այս մասին Ռոպերթ Քոչարեանը յայտարարած է ՀՀ Արմաւիրի մարզի Դալարիկ գիւղին մէջ քաղաքացիներու հետ նախընտրական հանդիպման։

«Հայաստանը չի կարող իր մօտ 3 միլիոն բնակչութեամբ ու իր տարածքով ինքնաբաւ լինել բոլոր ուղղութիւններով եւ արդիւնաւէտ գիւղատնտեսութիւն կամ արդիւնաբերութիւն ունենալ։ Դա ուղղակի հնարաւոր չէ։ Մոդելը մեծ շուկան է։ Այսօր Հայաստանն ունի այդ մեծ շուկան՝ Ռուսաստանի, ԵԱՏՄ-ի շուկան է։ Մեր գիւղատնտեսական ապրանքների աւելի քան 90 տոկոսը գնում է Ռուսաստան։ Սա այն մոդելն է, որը հնարաւորութիւն է տալիս զարգացնել երկիրը, արդիւնաբերութիւնը, քանի որ արտադրուած ապրանքները հնարավոր կլինի արտահանել այդ մեծ շուկա»,-ասել է Քոչարյանը՝ Հայաստանի ներկա իշխանություններին մեղադրելով այս մոդելը քայքայելու փորձերի մեջ։

Անդրադառնալով արտաքին քաղաքականությանը՝ նա նախ նշել է, որ առաջին հերթին պետք է արտաքին աշխարհի հետ շփմամբ ապահովվեն երկրի անվտանգային և տնտեսական շահերը։

Քոչարյանը դիտարկմամբ՝ երկրի վարած արտաքին և տնտեսական քաղաքականությունները չեն կարող տարբեր ուղղություններով լինել, որովհետև արտաքին քաղաքականությունը պետք է սպասարկի տնտեսական շահերը։

«Վստահ եղեք, որ մեր իշխանության գալու պարագայում մենք շատ լավ հարաբերություններ ենք ունենալու Եվրոպայի հետ, շատ ավելի լավ՝ դաշնակցային հարաբերություններ ենք ունենալու Ռուսաստանի հետ, բայց երբեք նրանց հակասությունների արանքում և հարվածի տակ երկիրը չենք դնելու»,-հավաստիացրել է Քոչարյանը։

Ըստ նրա՝ իր նախագահության տարիներին` 10 տարի, անվտանգային ոլորտում անխափան աշխատել է «Մարտունակ բանակ, ուժեղ առաջնորդ, հզոր դաշնակից» մոդելը, որը, իշխանության գալու պարագայում,  կրկին վերականգնելու է։