image

ԱՄՆ Հայոց Արեւմտյան թեմը զգուշացնում է

ԱՄՆ Հայոց Արեւմտյան թեմը զգուշացնում է

Ամերիկայի Միացյալ Նահանգների Արեւմտյան հայոց թեմը հայտարարում է, որ հակականոնական, անվավեր եկեղեցի է ի հայտ եկել Գլենդել քաղաքում: 

«Ցավոք՝ Գլենդել քաղաքում 332 N. Pacific Ave., Glendale CA, 91203 ի հայտ է եկել հակականոնական եւ ոչ վավերական «Եկեղեցի», որը չունի մեր եկեղեցու իշխանության օրինական հովանավորությունը։

Նման «եկեղեցին» կարգալույծ հայտարարված «քահանա»-ների կողմից է հիմնվել եւ կրում է «Սբ․ Սարգիս» անվանումը։ Վերոհիշյալ կառույցը կապ չունի Հայոց Եկեղեցու հետ, որքան էլ, որ հակառակը ներկայացվի կարգալույծ նախկին քահանաների կողմից»,-հայտարարում է առաջնորդարանը:

Այն միաժամանակ տեղեկացնում է, որ  Արեւմտյան Թեմի գործող հոգևորականների ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ. https://www.wdacna.com/ourclergy

Իսկ Թեմի գործող Եկեղեցիների եւ ծխական համայնքների ցանկը այստեղ. https://www.wdacna.com/parishes

Այսու, կոչ ենք անում զգուշանալ եւ չշփոթել վավերական, իրական եւ կանոնական մեր Եկեղեցին, հակականոն եւ ոչ իրական եկեղեցու հետ, որպեսզի չմոլորվեք եւ չհեռանաք մեր Եկեղեցու ճշմարիտ ուղուց։

ԴԻՎԱՆ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻ

Հ.Գ. Կից կարող եք տեսնել վերը նշված հաստատության լուսանկարները։