Արաբական հեռուստակայանների հաղորդմամբ, Սիրիայի Հոմս քաղաքի «Շըհիրաթ» զինվորական օդանավակայանն ամերիկյան հարվածից ամբողջությամբ ավերվել է: Սիրիայի կառավարությանը մոտ կանգնած աղբյուրներն իրենց հերթին հայտնում են, որ սիրիական բանակի հրամանատարությանը հաջողվել է հարձակումից ժամեր առաջ դատարկել օդանավակայանը: Խոսվում է նաեւ 5 զոհի եւ 7 վիրավորի մասին: Զոհերի թվում նշվում է նաեւ Սիրիայի բանակի բարձրաստիճան զինվորական Խալիլ Իբրահիմի անունը:
Դոնալդ Թրամթի հրամանով հրթիռակոծման ենթարկված Հոմսի «Շըհիրաթ» օդանավակայանը կարեւոր դեր է ունեցել ահաբեկիչ զինյալների դեմ ընթացող պատերազմում: