image
Հրատապ լուրեր:

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀՅԴ նորընտիր Բիւրոյի անդամներին

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց  ՀՅԴ նորընտիր Բիւրոյի անդամներին

Մարտի 9-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց ՀՅԴ նորընտիր Բիւրոյի անդամներին` առաջնորդութեամբ Բիւրոյի ներկայացուցիչ Յակոբ Տէր-Խաչատուրեանի:

Կուսակցութեան ներկայացուցիչները Վեհափառ Հայրապետին տեղեկութիւններ փոխանցեցին ՀՅԴ 34-րդ Ընդհանուր Ժողովի աշխատանքների եւ արձանագրած արդիւնքների վերաբերեալ, անդրադարձ կատարեցին ՀՅԴ յետագայ գործունէութեան առաջնահերթութիւններին եւ առաջիկայ անելիքներին:

Այս առիթով Ամենայն Հայոց Կաթողիկոսը ներկաներին շնորհաւորեց Բիւրոյի կազմում ընտրուելու կապակցութեամբ` կարեւորելով Հայրենիքի առջեւ ծառացած մարտահրաւէրների եւ առկայ ճգնաժամի յաղթահարմանը, ազգային ոգու բարձրացմանը, Հայաստան-արցախ-սփիւռք կապերի զօրացմանն ուղղուած ջանքերը:

Հանդիպման ընթացքում Նորին Սրբութիւնը եւ ՀՅԴ Բիւրոյի անդամները քննարկեցին հայրենական կեանքն ու աշխարհասփիւռ ժողովրդին յուզող հիմնախնդիրները, ընդգծեցին համազգային միասնականութեան ամրապնդման անհրաժեշտութիւնը: Առկայ խնդիրների դիմագրաւման գործում կարեւորուեց Հայոց Եկեղեցու ազգաշահ առաքելութիւնը: