Ամբողջ ոստիկանական համակարգը հանել են ոտքի, ովքեր արձակուրդի են՝ կանչած են աշխատանքի, կ՚ըսեն են, որ որոշ օլիկարխներ ալ կ՚օգնեն, բայց անկասելի է այս ամէն ինչը, լրագրողներու հետ զրոյցի ընթացքին ըսաւ ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթէլեանը։
«Ամբողջ քաղաքը անդամալուծուած է, այս պայքարն անկասելի է։ Ամեն ինչ գնում է ըստ ծրագրի, ըստ մեր ժողովրդի պահանջի։ Նախնական տուեալներով՝ 200-ից ավելի բերման ենթարկուած ունենք, բռնութեան դէպքեր, այդ թւում՝ պատգամաւորների նկատմամբ։ Մարդիկ ոտքի են կանգնել։ Այն խնդիրները, որ դրվուած են մեր առջեւ, հյստակ իրականացւում է։ Իրականացւում է, որովհետև թիկունքում կայ ժողովուրդ, սա ինչ-որ կուսակցականներով ակցիա չի», - ըսած է Իշխան Սաղաթէլեան։