Ազգային Ժողովի «Հայաստան» խմբակցութեան անդամ Գեղամ Նազարեան իր ֆէյսպուքեան էջով գրած է․
«Հարցնում են, շատ են հարցնում, թէ ինչպէս կանխենք, թոյլ չտանք հակահայկական հերթական համաձայնագիրը կամ փաստաթուղթը։
Օրինակ, այսպէս, Նոյեմբերի 8-ին ժամը 6-ին անկախ եղանակային պայմաններից, անձնական ծրագրերից հաւաքւում ենք Ազատութեան հրապարակում ու ՈՉ ենք ասում Արցախի կործանմանը, Հայաստանի տարածքի բզկտմանը, Հայաստանի թուրքացմանը։
Հաւատացէք, որքան շատ լինենք, այնքան այս վարչախմբի ու աշխարհի համար հասկանալի կը դառնայ, թէ մեր ազգի կարող, ստեղծող, արարող հատուածն ինչ է ուզում։
Այնպէս որ, բոլորս, ովքեր ֆիզիքապէս ի վիճակի ենք, Նոյեմբերի 8-ին, ժամը 18-ին հաւաքւում ենք Ազատութեան հրապարակում։
Եւ նրանք, ովքեր կարող էին գալ, բայց այս կամ այն պատճառաբանութեամբ չեն գայ, յետոյ թող չասեն՝ բա վերջը ոնց ա լինելու, բա սրանցից երբ ենք պրծնելու»։