image

2020-ին վաշտի հաստիքային ամբողջ կազմը զոհվել է

2020-ին վաշտի հաստիքային ամբողջ կազմը  զոհվել է

2020 թվականի սեպտեմբերի 27-ին հակառակորդի սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունների ընթացքում Արցախի պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած բացառիկ քաջության ու արիության համար ՊԲ N պաշտպանական շրջանի 7-րդ հրաձգային վաշտի հաստիքային ամբողջ կազմը Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրով հետմահու արժանացել է «Մարտական խաչ» առաջին, երկրորդ աստիճանի շքանշանների։

Այսօր Կոմիտասի թանգարան-ինստիտուտի դահլիճում կայացած արարողությանը պետական պարգևները զոհվածների հարազատներին են հանձնել ՊԲ N զորամասի հրամկազմի ներկայացուցիչները։

Պարգևների հանձնման արարողությանը ներկա են եղել Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Սերգեյ Ղազարյանը, հյուրեր, հրավիրվածներ։ Խաղաղության ու մխիթարանքի խոսքով ներկաներին դիմել է ԶՈՒ գնդերեց, Տեր Վանանդ քահանա Անդրեասյանը։