image
Հրատապ լուրեր:

Թուրքիայի ամենահարուստ մարդկանցից մեկի մահը հայկական կալվածքների մասին խոսելու առիթ է դարձել

Թուրքիայի ամենահարուստ մարդկանցից մեկի մահը հայկական կալվածքների մասին խոսելու առիթ է դարձել

Օրեր առաջ Թուրքիայում սրտի կաթվածից մահացել է Թուրքիայի ամենահարուստ մարդկանցից մեկը՝ գործարար  Մուստաֆա Քոչը,  ում մահից հետո թուրքական մամուլը սկսել է արծարծել  հայերի՝ թուրքերի կողմից բռնագրավված ունեցվածքի հարցը, որին տիրացել են թուրքերը:  Մամուլը նշում է, որ Թուրքիայի ամենահարուստ մարդկանից մեկը՝ «Koç Holding»ի տերը, որ հունվար 21-ին կնքել է իր մահկանացուն, հարստացել է հայերի ունեցվածքի հաշվին: Մուստաֆա Քոչը համարվում էր Թուրքիայի շինարարության, սննդամթերքի արտադրության, ինժեներության բնագավառի միլիարդատերերից մեկը:  Թուրքական որոշ թերթեր նշում են, որ նրա  ընտանիքը սկսել է հարստանալ 1920-ին, երբ նրա պապը՝ Վեհպի Քոչը, որ այդ տարիներին ընդամենը բանվոր է եղել, տիրացել է հայերի կալվածքներին և ունեցվածքին և այդպես հարստացել:  Թուրքական մամուլի այս նշումը քննարկումների առիթ է դարձել երկրում: Ոմանք  սրբապղծություն են համարում երկրի ամենանշանավոր մարդկանցից մեկի մասին նրա մահից հետո նման լուրերի հրապարակումը, իսկ շատերն էլ հակված են ճշմարտությունն իմանալուն և իրերն իրենց անուններով կոչելուն: