Ինչպես հայտնել էինք՝ երեկ Սիրիայի Ղամիշլի քաղաքում տեղ ունեցած մարտերի ժամանակ զոհվել են խաղաղ բնակիչներ, որոնց մեջ է եղել նաև Ղամիշլիի հայ բնակիչներից Հակոբ Մանուկյանը: Ղամիշլիից տեղեկացանք, որ զոհերի մեջ ևս մեկ հայ կա՝ Թովմաս Մինասյանը: Մարտերի ժամանակ քաղաքը մեծ վնասներ է կրել, կան նաև բազմաթիվ վիրավորներ: