«Ով այգի է հիմնում, հիմնում է ոչ թե իր, այլ՝ իր զավակների համար»,-«Արցախպրեսին» ասում է Սիրիայի պատերազմից հետո Արցախում հաստատված Հովիկ Ասմարյանը, որ իր եղբոր՝ Վրեժի հետ, հեղափոխություն է մտցրել Արցախի պտղաբուծության մեջ: Բերքաձորի տարածքում Ասմարյան եղբայրները մշակում են բուսատեսակներ, որոնք պետք է խմբագրեն ոչ միայն այգեգործության վերաբերյալ բոլոր չափանիշները, այլև այդ ոլորտում Արցախի ունեցած հնարավորությունների մասին պատկերացումները: Ձիթապտուղն ու պոմելոն, մանդարինն ու կիվին իրենց լիիրավ բնակիչներ են զգում արցախյան հողում: Ապացույցներն ու հավակնոտ ծրագրի մանրամասները՝ «Արցախպրեսի» տեսանյութում.