image

Մոհամմատ Ալի Իպրահիմ Հայաստանի մօտ Սուրիոյ նոր դեսպան

Մոհամմատ Ալի Իպրահիմ  Հայաստանի  մօտ  Սուրիոյ     նոր դեսպան

Սուրիոյ հանրապետութեան նախագահ   Մոհամմատ Ալի  Իպրահիմը      Հայաստանի  Հանրապետութեան  մօտ  նոր դեսպան նշանակեց:  Այս  մասին լուրը կը փոխանցէ Սուրիոյ «Սանա»  լրատուական   գործակալութիւնը: Նշանակումը տեղի   ունեցած է        երէկ   17  յուլիսին, եւ նորանշանակ դեսպանը    երկրի  ԱԳ նախարար Ուալիտ Մուալլէմի ներկայութեամբ           Դամասկոսի նախագահական պալատին մէջ  ընդունուած է նախագահ  Ասատին կողմէ:

Նշենք, որ     նորանշանակ դեսպան  Իպրահիմ  պիտի փոխարինէ        ՀՀ-ի մօտ Սուրիոյ ներկայիս  դեսպան  ՝ Մոհամմատ Իսամ Ալ Նայյալը:

Նոր  դեսպանին    Երեւան  ժամանման մասին ցարդ տեղեկութիւն չի փոխանցուիր: