Կալիֆոռնիայի Սան Խոսեի համալսարանի կայքէջից տեղեկանում ենք, որ նախօրեին համալսարանի հոգաբարձուների խորհուրդը համալսարանի ղեկավար է նշանակել հայազգի Մարի Փափազյանին: Կայքէջը միաժամանակ տեղեկացնում է, որ հայազգի 56-ամյա դոկտորը, որ մինչ այդ ամերիկյան համալսարանների մեջ զբաղեցրել է ղեկավար պաշտոններ, Սան Խոսեի 159-ամյա համալսարանի 29-րդ ղեկավարն է և երրորդ կին ռեկտորը:
Մարի Փափազյանը ծնվել է ԱՄՆ-ում, նրա ծնողները նույնպես կրթական գործիչներ են՝ Մերլին և Հակոբ Արշակունիներ, իսկ ամուսինը դոկտոր Դենիս Փափազյանն է: