image

«Մանկական Եվրատեսիլ 2017»-ում հաղթեց Ռուսաստանը. Հայաստանը գրավեց 6-րդ հորիզոնականը (տեսանյութ)

«Մանկական Եվրատեսիլ 2017»-ում հաղթեց Ռուսաստանը. Հայաստանը գրավեց 6-րդ հորիզոնականը (տեսանյութ)

Թբիլիսիում կայացավ «Մանկական Եվրատեսիլ 2017» երգի մրցույթը, որն այս տարի կայացավ «Շողա պայծառ» նշանաբանով։ 

Մրցույթում հաղթող ճանաչվեց Ռուսաստանը։ Երկրորդ տեղում Վրաստանն է, երրորդ տեղում` Ավստրալիան։ 

Պրոֆեսիոնալ ժյուրիի քվեարկության արդյունքում առաջին տեղում Վրաստանն էր, Հայաստանը` չորրորդ։ Հանդիսատեսի քվեարկությունը փոխեց արդյունքները։ Օնլայն քվեարկությամբ Հայաստանը 8–րդ տեղում էր։ Ընդհանուր արդյունքով Հայաստանը 6–րդ տեղում է։ 

Այս տարի «Մանկական Եվրատեսիլ»-ն անցկացվում է 15-րդ անգամ՝ «Շողա պայծառ» նշանաբանով։ Հայաստանը մրցույթին ներկայացրեց 9-ամյա Միշան։ Մեր ներկայացուցչի կատարած «Բումերանգ» երգի երաժշտության հեղինակը Վահրամ Պետրոսյանն է, խոսքերը գրել են Ավետ Բարսեղյանը, Դավիթ Ծերունյանը և Արթուր Աղեկյանը։