Եվս մի ուրախ լուր. ԱՍԱԼԱ-ի՝ Փարիզի «Վան» գործողության հրամանատար﹐ իսկ բանտից ազատվելուց հետո Արցախի գոյամարտի «Մեծն Մուրադ» ջոկատի հրամանատար Գևորգ Գյուզելյանի որդուց﹐ որ հրետանավոր է ծառայում հենց Մարտակերտում, երեք օր լուր չկար: Վերջապես զանգահարել է տուն և հայտնել, որ ողջ-առողջ է: Այդ մասին տեղեկանում ենք Գևորգ Գյուզելյանի մտերիմ ընկերոջից՝ արձակագիր Գրիգոր Ջանիկյանից: