Լիբանանահայ նախկին լրագրող, Armenian Weekly շաբաթաթերթի նախկին խմբագիր Խաչիկ Մուրադյանին շնորհվել է ԱՄՆ Քլարքի համալսարանի դոկտորի առաջին աստիճանի կոչում: Ամերիկյան նշանավոր համալսարանն առաջինն էր, որ հաստատեց Հայոց ցեղասպանությունը որպես դոկտորական ուսումնասիրության թեմա, և Խաչիկ Մուրադյանը պաշտպանեց իր դոկտորական թեզը համալսարանի Ստրասլերի Հոլոքոստի և ցեղասպանության հետազոտությունների կենտրոնում:
Խաչիկ Մուրադյանի՝ «Ցեղասպանությունը և մարդասիրական աջակցությունը Օսմանյան Սիրիայում (1915-1917)» թեմայով ատենախոսության պաշտպանությանը ներկա է եղել նաեւ թուրք հայտնի ցեղասպանագետ Թաներ Աքչամը։
«Արևելքը» շնորհավորում է նախկին գործընկերոջը՝ դոկտորի կոչում ստանալու առթիվ: