image

Կարեւոր նախաձեռնություն. Կմեկնարկի «Կառուցիր Հայաստան» նախագիծը

Կարեւոր նախաձեռնություն. Կմեկնարկի «Կառուցիր Հայաստան» նախագիծը

Հայաստանում առաջիկա ամիսներին կմեկնարկի «Կառուցիր Հայաստան» նախագիծը: Նախագծի նպատակն է մեր երկրում ստեղծել առաջին խելացի-կանաչ համայնքները: Համայնքներիի հայեցակարգը հիմնված է հայրենի երկրի բնապահպանական անաղարտության և երջանիկ ու նորարար քաղաքացու առողջ ապրելակերպի վրա:

 

Համայնքների գերխնդիրն է Հայաստանը դարձնել կայուն զարգացման միջազգային կենտրոններից մեկը, իսկ համայն հայությունը՝ հայաստանակենտրոն:

 

Այս առիթով պատրաստվել է նախագծի գաղափարախոսությունը ներկայացնող հարթակ՝

«Մեր Հնարավոր Ապագան» white paper-ը:

 

Գրքի խմբագիրն ու գործընկերները հանրությանը ներկայացնում են Համայնքների ստեղծման ուղեգիծը:

 

Ցավոք, Covid-19 համավարակի ծավալմամբ պայմանավորված, հետաձգվել են վերջինիս տպագիր տարբերակի հրատարակումը և մյուս հրապարակային միջոցառումները, սակայն 2020 թվականի ապրիլի 20-ից առցանց հասանելի են, թե' վերոնշյալ գիրքը, թե' համապատասխան կայքէջն ու սոցիալական հարթակները` hետևյալ հղմամբ  www.ourpossiblefuture.com

 

Նախագծի հիմնադիրները բոլորին հրավիրում են առցանց ծանոթանալու «Մեր Հնարավոր Ապագան» white paper-ին և միանալու սոցիալական կայքերի համանուն էջերին:

 

#ՄերՀնարավորԱպագան #ourpossiblefuture

#SmartArmenia #SustainableArmenia #GreenArmenia